Ստամբուլի դատարանը 53 մարդու ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, հաղորդում է Anadolu-ն։
Դատարանի կարծիքով՝ բոլոր մեղադրյալները մասնակցել են Աթաթյուրքի անվան օդանավակայանի գրավմանը։ Գործով անցնող ևս 76 անձ 12․5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «ահաբեկչական կազմակերպությանն օգնելու համար»։
Ապստամբների խումբը 2016-ի հուլիսի 16-ի գիշերը պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկել։ Հիմնական դիմակայությունները ծավալվել են Անկարայում և Ստամբուլում։ Ավելի քան 250 Թուրքիայի քաղաքացի է զոհվել, առնվազն 2 հազար անձ վիրավորվել է։ Ապստամբությունը ճնշվել է։