ԱՄՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել միջազգային «Վեցյակի» շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի հարցով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«ՌԴ-ն ակնհայտորեն շահագրգռված է չտարածման ռեժիմը պահպանելու հարցում: Ռուսաստանը «Վեցյակի» կողմից անցկացվող աշխատանքի կարևոր մասնակից է, և հույս ունենք, որ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Քարնին` պատասխանելով այն հարցին, արդյոք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և փոխադարձ պատժամիջոցները չե՞ն ազդի Իրանի հարցով աշխատանքի վրա:
Մամլո ասուլիսին մասնակցած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Մոսկվան աշխատանքից հրաժարվելու նշաններ ցույց չի տալիս:








































