Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Փաշինյանը ցուցումը տվեց, բայց լուծում չառաջարկեց․ «ցնցված» վարչապետի բացահայտումը

«․․․ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային, թեև իշխանության կարկառուները արդեն մի քանի օր է՝ վախենում են իրերը կոչել իրենց անունով։ Մի ուրացեք Վահե Գրիգորյանին, մի ձևացրեք, թե չեք կարդացել նրա նամակը։ Ձեր վախերի բանալին և իրավիճակի հանգուցալուծումը երեկ այդ նամակի մեջ էր։ Այսօր՝ արդեն չգիտեմ։ Ձեր ապիկարությունը սահմաններ չունի, ձեր պորտաբուծության պատճառով երկրի ղեկավարի՝ վարչապետի խոսքը, խոստումը, հանձնառությունն եք նսեմացրել, ոտքի տակ տվել։ Այս բոլորի արդյունքում Հայաստանի ժողովրդի հավաքական կամքով բանտում հայտնված ոճրագործի շուրջ զարգացումները միջազգային ատյաններում և կազմակերպություններում Հայաստանի ապագայի համար վտանգավոր ելքեր կարող են ապահովել։ Սա որպես զգուշացում»,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ճշգրտորեն նկարագրելով այն իրավիճակը, որ իշխանության վերնախավում տիրում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրության հրապարակայնացումից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Քաղաքական լուծումների առումով՝ Փաշինյանն անուղղակիորեն պատասխանեց Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, հին համակարգի ներկայացուցիչների պնդումներին։

Փաշինյանի քաղաքական գնահատականները միանգամայն հստակ են, դիպուկ ու անկեղծ լինենք՝ բխում են հասարակական տրամադրությունների օրակարգից։

Միանշանակ է՝ այսօրվա դատական համակարգը, այդ թվում՝ ՍԴ-ն, անհամատեղելի են նոր Հայաստանի հետ։ Աներկբա է, որ քաղաքական հարթության վրա Փաշինյանը միանշանակ աջակցություն հայտնեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին՝ ասելով, թե ցնցվել է վերջինիս նամակի բովանդակությունից, մյուս կողմից՝ տեսանելի է, որ նույնիսկ վարչապետը դեռ չունի պատրաստի լուծումներ, հատկապես Վենետիկից հնչած դիտողություններից ու վերապահումներից հետո։
Գուցե սխալվում եմ, սակայն այդպիսի տպավորություն ունեցա Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից։ Մեկ տարուց ավելի իշխանությունը մատնված է եղել հանցավոր անգործության, ինչի հետևանքով դատական ռեֆորմը դոփել է տեղում։ Վեթինգի ու անցումային արդարադատության մասին հայտարարվեց իմպուլսիվ՝ առանց հայեցակարգային մոտեցումների, քաղաքական ու հասարակական համախոհության բացակայության պայմաններում, ինչի հետևանքով Հայաստանի կառավարությունը Վենետիկի հանձնաժողովում արժանացավ «դեղին քարտի»։ Ու այս հարցում պետք չէ մեղադրել ո՛չ նախկին համակարգին, ո՛չ էլ «դավադիր» միջազգային ուժերի։

Քիչ առաջ Փաշինյանը բանական փաստարկներով հիմնավորում էր, թե ինչպես է Սերժ Սարգսյան-Գագիկ Հարությունյան-Հրայր Թովմասյան եռյակը նպատակային կերպով ուզուրպացրել երկրի ոչ միայն քաղաքական, այլ նաև դատական իշխանությունը։ Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը բացատրում այն հանգամանքը, որ հատկապես Սերժ Սարգսյանը մնացել է անպատիժ՝ Բադեն Բադենում դեղին լողազգեստով ծաղրելով Հայաստանի հասարակությանը։ Այս «թավիշը» նույնքան անհամատեղելի է նոր Հայաստանի հետ, որքան՝ կոռումպացված դատական համակարգը։

Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր նկատելի էր դատական համակարգը բարեփոխելու վճռականությունը, սակայն վարչապետը հրաժարվել էր մայիսի 20-ի հռետորաբանությունից, ինչը ենթադրում է, որ դատական ռեֆորմն այլևս լինելու է ավելի տևական, բազմաշերտ գործընթացի արդյունք։

Դատական համակարգը բարեփոխվելու է, սակայն իշխանությունները կորցրել են արագ ու որակյալ վեթինգի հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ սահմանադրական արդարադատությունն ու դատական համակարգը դեռ տևական ժամանակ գտնվելու են ճգնաժամի ճիրաններում՝ լափելով հեղափոխության, հանրային դրական սպասումների ռեսուրսները։

Առաջիկա ամիսներին լուծումներ, անշուշտ, կգտնվեն, ու մենք կունենանք 2019-ի Հայաստանին համապատասխան ՍԴ ու դատական համակարգ, սակայն Նիկոլ Փաշինյանի թիմն այլևս չի կարողանա վերադարձնել կորսված ժամանակը, վատնված մեկ տարին։ Նման իրավիճակը ծնում է երկու մարտահրավեր։

Ժամանակի ընթացքում հեղափոխության թիմն օբյեկտիվորեն ունեցել է ու դեռ կունենա վարկանիշային անկում, ինչը դժվարացնելու է հանրային կոնսոլիդացիան դատական ռեֆորմի շուրջ, ինչն ինքնին ազդելու է թե՛ բարդ այս գործընթացի որակի և թե՛ լեգիտիմության վրա։

Ու վերջապես՝ մեծ է ռիսկը, որ քրեաօլիգարխիան՝ դատական այսօրվա համակարգի դեմքով, իր վերջին վրեժը կլուծի Հայաստանից ու նրա հասարակությունից՝ ապալեգիտիմության ճիրաններում խեղդելով նախկինում կատարված հանցագործություններին վերաբերող գործընթացները։ Իսկ սա նշանակում է, որ նախկին համակարգի առաջին դեմքերը ոչ միայն կարող են բուրժուական վայելքներ ունենալ բադենբադեններում, այլ նաև «արդարացման» հույսեր միջազգային դատարաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում