Wednesday, 24 06 2026
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում

Հայաստանի նոր ատոմակայանը Սերժ Սարգսյանից հետո. Հայտարարություն Նյու Յորքում

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ միջոցառումներին, հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը բանակցում է Ռուսաստանի հետ նոր ատոմակայանի շինարարությանը Մոսկվայի հնարավոր մասնակցության համար: Ավինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից և քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը՝ երբ սպառվի գործող ատոմակայանի ժամկետը, բանակցելով Ռուսաստանի հետ:

Հայաստանը ներկայումս ռուսական վարկով իրականացնում է գործող ատոմակայանի նորոգում, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել շահագործումը ևս տասը տարով: Անկասկած է, սակայն, որ երկարաձգման ռեսուրսը սահմանափակ է, միաժամանակ աներկբա է, որ Հայաստանը ռազմավարական, ռազմաքաղաքական մեծագույն սխալ արած կլինի, եթե հրաժարվի ատոմային էներգետիկայից:

Ատոմային էներգետիկայի պահանջը բխում է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև պարզապես հայկական պետականության անվտանգության տրամաբանությունից: Ադ իմաստով շատ կարևոր է, որ Երևանը Նյու Յորքում վերահաստատել է նոր ատոմակայանի մտադրությունը, որը գալիս է դեռևս նախորդ իշխանությունից, իսկ ավելի կոնկրետ՝ 2008 թվականից: Սերժ Սարգսյանը այդ թվականի հոկտեմբերին հայտարարեց նոր ատոմակայանի շինարարության մասին, թեև մեկ քար իսկ չի դրվել այդ ուղղությամբ: Ի՞նչ նոր զարգացում կա, և առարկայական ինչ բանակցություն է վարում ՌԴ-ի հետ Հայաստանի նոր իշխանությունը:

Բանն այն է, որ նախորդ իշխանությունը ՌԴ-ի հետ կնքեց համաձայնագիր՝ «Ռոսատոմի» հետ, ըստ որի՝ Ռուսաստանը մի կողմից՝ ձեռք էր բերում նոր ատոմակայանի կառուցման, այսպես ասած, իրավունքը, մյուս կողմից՝ հայտնում ընդամենը 20 տոկոսը ֆինանսավորելու պատրաստակամություն: Իսկ այդ ընթացքում խոսվում էր այն մասին, որ նոր ատոմակայանը կարժենա մոտ 5 միլիարդ դոլար: Իսկ ո՞վ կտար մյուս 4 միլիարդը, եթե ատոմակայանի «իրավունքը» արդեն Ռուսաստանին էր տրված: Ըստ այդմ՝ աներկբա է, որ կա՛մ Ռուսաստանի հետ կլինի ամբողջական ֆինանսավորման պայմանավորվածություն, կա՛մ այլ աղբյուրներ հնարավոր կլինեն, եթե Ռուսաստանի «իրավունքները» համարժեք լինեն ֆինանսավորման ծավալներին և ընդհանրապես համարժեք լինեն բոլոր հնարավոր աղբյուրների իրավունքները:

Մյուս կողմից՝ խնդիրը իհարկե լայն իմաստով «իրավունքն» է: Հայաստանը դիտարկվել է ռուսական գլոբալ քաղաքական «իրավունքների» գոտի, ըստ այդմ՝ որևէ գեոքաղաքական կենտրոն չի դիտարկի Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի ծրագիր ֆինանսավորելու հարց: Ըստ այդմ՝ գլխավորն այն է, թե Հայաստանը որքանով է ինքնիշխան: Միայն այդ դեպքում այլ կենտրոնները Հայաստանի հետ պատրաստ կլինեն խոսել նոր ատոմակայանի մասին: Իսկ այն, որ առանց գեոքաղաքական կենտրոնների հետ գործակցության Հայաստանը չունի ատոմակայանի խոշոր ծրագիրն իրականացնելու ինքնաբավ ռեսուրս, անկասկած է: Մյուս կողմից՝ այլ գործընկերները կարևոր են, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցելիս չունենա մոնոպոլ դիրքի առավելություն և ըստ այդմ՝ հակված լինի հաշվի առնել Հայաստանի մոտեցումները կամ այլ կերպ ասած՝ ունենա Հայաստանում ատոմակայան կառուցելու մրցակիցներ:

Արդյոք Տիգրան Ավինյանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցության հանգամանքը բարձրաձայնե՞լ է հենց այլ մրցակիցների համար: Այդ դեպքում, սակայն, անհրաժեշտ է, որ Հայաստանն ուղիղ հայտարարի, որ նոր ատոմակայանի կառուցման գործում պատրաստ է աշխատել բոլորի հետ, ում կհետաքրքրի Հայաստանի այդ մտադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում