Tuesday, 14 05 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս

Պորոշենկոյի ճակատագիրը Փաշինյանի համար պետք է նախազգուշացում լինի. Atlantic Council

Հայաստանում շարունակվող քաղաքական դրաման նոր թափ հավաքեց մայիսի կեսերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշմանը, իր աջակիցներին կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը՝ «Թավշյա հեղափոխության» «երկրորդ փուլը» սկսելու համար: Հունիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց միասնական հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ծրագրերի մասին, որը նպատակ ունի կոռուպցիայից մաքրել ՀՀ դատական համակարգը, գրում է Atlantic Council-ը:

Այդ իրադարձություններն ընդգծում են Հայաստանի նկատմամբ իր և իր իշխող կոալիցիայի հետհեղափոխական տեսլականի հարցով Փաշինյանի ջանքերը: Դրա համար Փաշինյանն ու իր կառավարությունը պետք է առանցքային բարեփոխումներ իրականացնեն, որոնք նա խոստացել էր՝ գլխավորելով 2018թ. ապրիլին զանգվածային բողոքի ալիքը, որի արդյունքում պաշտոնաթող եղավ երկրի վարչապետը:

Կոռուպցիայի դեմ իմաստավորված պայքարն այդ բարեփոխումների շրջանում առաջնային նշանակություն ունի:

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ճակատագիրը պետք է ցույց տա Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարի խոստումները չիրականացնելու վտանգը: Պորոշենկոյի նկատմամբ վստահ հաղթանակ տարավ քաղաքականության մեջ նորեկ, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Իր քաղաքական գոյությունն ապահովելու համար Փաշինյանը պետք է իրեն դրսևորի որպես Հայաստանում բարեփոխումները հետևողականորեն և անխոնջ առաջ տանող առաջնորդ:

Ուկրաինացիների նման հայերը ևս տասնամյակներ շարունակ տառապել են չվերահսկվող և տարածվող կոռուպցիայից: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնի խոսքով՝ «կոռուպցիայի խնդիրը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի զարգացման համար և հայ ժողովրդի դժգոհության աղբյուր է դառնում»:

Ըստ Transparency International-ի՝ 2018թ. Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով 100 բալից ընդամենը 35 բալ էր հավաքել:

Փաշինյանն օգուտ քաղեց իր նախորդների անգործությունից: Ինչպես Պորոշենկոն, այնպես էլ Փաշինյանը դիմեց դժգոհ ժողովրդին՝ խոստանալով չեզոքացնել ստատուս-քվոն: Նրա նոր Հայաստանը պետք է ազատ լինի քաղաքական և տնտեսական հնարավորությունների նկատմամբ օլիգարխիկ վերահսկողությունից:

«Թավշյա հեղափոխությունից» գրեթե 1 տարի անց դիտորդների մեծ մասը, կարծես, համակարծիք են, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը մինչ այժմ կատարել են իրենց խոստումներն ու հավատարիմ են մնում կոռուպցիան արմատախիլ անելու իրենց ծրագրերին: Անցած տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում օլիգարխներ չկան»:

Բացի այդ, Փաշինյանի պոպուլյարությունը պահպանվում է: Վերջին հարցումների տվյալներով՝ նրան աջակցում է հարցվածների 81.6%-ը:

Հեֆֆերնը հուսով է, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը կշարունակեն այդ արդարացի ջանքերը:

Սակայն այս պահին վաղ է եզրակացություն անել: 2014թ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Պորոշենկոն խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նա խոստացավ Կիևը մաքրել օլիգարխիկ ազդեցությունից: Ուկրաինացիները դրական էին արձագանքում դրան, ինչի արդյունքում Պորոշենկոն 2014թ. ստացավ ձայների 56%-ը:

Սակայն կոռուպցիայի վրա հիմնված քաղաքական-տնտեսական համակարգի իրական ապամոնտաժման համար, որը պահանջում է դուրս գալ մասնակիորեն կատարված նախընտրական խոստումների շրջանակից և հակակոռուպցիոն օրենքների թույլ կիրառումից, ահռելի քաղաքական կամք է պահանջվում:

Ջոն Հերբստի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի խոսքով՝ Պորոշենկոն իսկապես հարվածել էր կոռուպցիային հատկապես գազային, բանկային հատվածներում և պետական գնումներում: Սակայն այն ոլորտներում, որտեղ նա մեծ ազդեցություն ուներ որպես նախագահ, մասնավորապես դատարաններում և դատախազությունում, Ուկրաինայի նախկին նախագահը քիչ բան է արել:

Պորոշենկոյի անգործության հետևանքները դրամատիկ էին: Նրա հավանության վարկանիշը 2014 թվականի գրեթե 50 տոկոսից 2015-ին նվազել էր մինչեւ 17 տոկոս:

Երբ Պորոշենկոն որպես գործող նախագահ առաջադրվում էր Ուկրաինայի վերջին ընտրություններում, նշանակալի փոփոխությունների անկհայտ բացակայությունը նրա համար թանկ արժեցավ:

Նրա նախընտրական պայքարը քաղաքական նորեկ Զելենսկու հետ հաստատեց, որ Ուկրաինան կոռուպցիայից ազատելու անկարողությունը քաղաքանական առաումով ճակատագրական եղավ:

Իհարկե Փաշինյանը Պորոշենկո չէ: Նա լրագրող է, որը հեղափոխական է դարձել, որը բանտում էր հայտնվել այն բանից հետո, երբ նախկին ռեժիմի զայրույթն էր առաջացրել:

Պորոշենկոն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է բազմամիլիարդ հրուշակեղենային բիզնեսով, որը կապեր էր պահպանում ամենատխրահռչակ ուկրաինացի օլիգարխների և համակարգի հետ, որը նա կառավարում էր:

Սակայն երկուսն էլ եկան իշխանության՝ խոստանալով ամբողջությամբ վերանայել կոռումպացված քաղաքական համակարգերը, որոնք նրանք ժառանգել են և ավելի արդար և թափանցիկ քաղաքականություն ձևավորել՝ կոռուպցիայից հոգնատանջ բնակչության համար:

Այպիսով՝ Պորոշենկոյի քաղաքական պարտությունը պետք է զգուշացում լինի Փաշինյանի և նրա կառավարության համար:

2018-ին հայերը դուրս եկիան փողոց, որպեսզի ապամոնտաժեն նախկին համակարգը և մտնեն քաղաքական, տնտեսական և հասարակական փոխակերպումների դարաշրջան, ինչպես 4 տարի առաջ այդ արեցին ուկրաինացի գործընկերները:

Եթե Փաշինյանն ապացուցի, որ առաջին քայլերը վճռական և երկարաժամկետ ջանքների մաս են՝ ուղղված Հայաստանի վրա կոռուպցիայի ազդեցության վերջնական ազդեցության վերացմանը, նա, նրա կառավարությունը և հայ ժողովուրդը կճաշակեն նոր և հուսադրող ստատուս քվոյի պտուղները: Սակայն, եթե խոչընդոտները չափազանց մեծ լինեն կամ արագ բարեփոխումների անցկացման անհապաղությունը համոզիչ չլինի, Փաշինյանը կարող է բախվել նույն ճակատագրի հետ, ինչ և Պորոշենկոն, երբ հայերը 2023-ին գնան ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում