Մոսկվայի մարզում սպանվել է «օրենքով գող», ծագումով Աբխազիայից Լաշա Ջոլոգուան: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Մարտի 20-ին մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում տղամարդու դիակ է հայտնաբերվել, որի մոտ գտնվել են փաստաթղթեր:
Ոստիկանություն է կանչել Ռյազանի մարզի 52-ամյա բնակիչ` զոհվածի այսպես ասած «շշակիցը», ով խոստովանել է, որ հարբած վեճի ժամանակ սպանել է իր ծանոթին:
Ինչպես պարզել են ոստիկանները` զոհվածը «օրենքով գող» Լաշա Ջոլոգուան է, ով հանցավոր աշխարհում հայտնի է Լաշա Գագրենսկի անունով: Նշվում է, որ սպանվածի մոտ հայտնաբերված փաստաթղթերը կեղծ էին:











































