ԱՄՆ-ից հետո Կանադան պատժամիջոցներ է սահմանել բաց բաժնետիրական «Բաժնետիրական բանկ Ռուսաստան» ընկերության դեմ: Այս մասին գրում է Reuters-ը:
«Մեր միջազգային դաշնակիցների հետ մեկտեղ մեր կառավարությունը կոշտ դիրքորոշում է ընդունել` Ուկրաինային աջակցելու առումով»,- հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո Visa և MasterCard-երը առանց նախազգուշացման դադարեցրել են ծառայություններ մատուցել «Ռուսաստանի բանկ»-ի հաճախորդներին:








































