Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները այսօր կառավարության դիմաց բողոքում էին ոռոգման ջրի խնդրից: Նրանք պնդում են, որ 15 օր է՝ ջուր չի եղել և չենք կարողացել ոռոգել իրենց հողատարածքները:
Քաղցրաշենցիները նաև պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ գնա իրենց համայնք և տեղում ծանոթանա խնդրին։
Նրանք նաև նշում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս, ասում են՝ պայմանագիր չունեք, ջուր չենք տալիս: Մինչդեռ բնակիչները հակադարձում են, որ եթե պայմանագիր չունեին, ապա այսքան ժամանակ ինչո՞ւ էին ջուր տալիս իրենց: