Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Սևանում տուրիստական հոսքի նվազումը միայն ջրի որակով չի պայմանավորված․ գործ ունենք անառողջ սպառման հետ

«Այն խնդիրները, որոնք Սևանի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողները բարձրացնում են, դրանք էական խնդիրներ են, լուծում պահանջող խնդիրներ են։ Բայց այն ձևաչափը, որը ընտրել են տնտեսվարողները, համարում եմ անընդունելի։ Ճանապարհ փակելու կարիք չկա։ Խնդիրը ճանապարհ փակելը չէ, խնդիրը համատեղ ճանապարհներ բացելն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ տնտեսվարողների բարձրացրած հարցերը՝ կապված Սևան տուրիստական հոսքի նվազման պատճառների հետ, բացարձակ չեն։ Տուրիստական հոսքը Սևան նվազում է տարեցտարի և դա ամբողջությամբ պայմանավորված չէ Սևանի ջրի կանաչելով։ Սևանի ափամերձ հատվածներում բիզնեսը պետք է վերակազմակերպվի։ «Սևանի ափին երկաթե տնակները, թաղանթներով պատված տաղավարներն այլևս պահանջված չեն։ Հիմա Սևանի ափին բիզնեսն այլ ուղղությամբ է զարգանում և, ցավոք սրտի, Սևանի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողները չեն հետևում առկա պահանջարկին։ Մեզ պետք է, որ ձեռնարկությունները բարձրացնեն ծառայությունների որակը, բայց ոչ գնի թանկացման հաշվին։ Այստեղ կառավարությունը ևս անելիք ունի։ Դրան զուգահեռ մենք պետք է հասկանանք նաև, թե տնտեսվարողները ինչ կարող են անել այս ուղղությամբ։ Մենք երկխոսելու տեղ ունենք»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ երբ տնտեսվարողը 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենայով ճանապարհ է փակում և ասում, որ իր բիզնեսի գործերը լավ չեն, և երբ գնում ես ու տեսնում, որ այդ բիզնեսը ընդամենը երկաթե տնակներ են ու տաղավարներ, հասկանալի է դառնում, որ գործ ունենք անառողջ սպառման հետ։ «Այդ գումարը պետք է ներդրվեր բիզնեսի մեջ, ոչ թե մեքենայի։ Սա վառ օրինակ է, որը լավագույնս բնորոշում է ամբողջ երկիրը։ Եթե մարդու աշխատավարձը 150 հազար դրամ է, նա չպետք է բռնի 300 հազար դրամ արժողությամբ հեռախոս։ Մինչև մենք սպառման այս այլանդակ թակարդից դուրս չգանք և չսկսենք խնայել, մենք առողջ տնտեսություն չենք ունենա»,- ասաց Կարապետյանը։

Վարազդատ Կարապետյանն անդրադարձավ նաև համայնքների խոշորացման պրոցեսին։ Նա նշեց, որ առաջիկայում Արարատի ու Արմավիրի մարզում քննարկումներ կսկսվեն՝ հասկանալու համար, թե խոշորացումը, միավորումը որ մոդելով է իրականացվելու։

Ինչ վերաբերվում է արդեն իսկ խոշորացված համայնքներին, որտեղ առկա է դժգոհություն, Կարապետյանն ասաց, որ հիմա իրենք աշխատում են օրենսդրական փաթեթի վրա, որը վերաբերում է համայնքների լսելիությանը։ «Մինչև մենք համայնքի հետ չաշխատենք և համայնքի ձայնը լսելու հստակ մեխանիզմներ չլինեն, մենք չենք գնա խոշորացման գործընթացին։ Ինչ վերաբերում է արդեն միավորված համայնքներին, ապա եթե դրանք կբավարարեն այն չափանիշներին, որոնք մենք հիմա մշակում ենք համայնքների միավորման համար, ապա այդ համայնքները կմնան իրենց ստանդարտներում։ Իսկ եթե չեն համապատասխանի, ապա տեղի կունենան շտկումներ։ Օրինակ՝ Նոյեմբերյանի հատվածում, Եղեգնաձորի հատվածում մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է շտկվեն»,- եզրափակեց Կարապետյանը։

 

Առավել մանրամասն՝տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում