Saturday, 20 06 2026
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով

Վենետիկի հանձնաժողովը «ջրալի» հիմնարկ է․ ապացուցել ենք՝ մեր վրա մատ թափ տալու իրավունք չունի

«Կասկած ունեմ, որ Ազգային ժողովում շատ-շատերը համարում են, որ պետության զավթմանը քաղաքական գնահատական տալը այնքան էլ կարևոր չէ: Խոսքը միայն «Իմ քայլի» մասին չէ, այլև բոլոր 3 խմբակցությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար անդամ Լևոն Բարսեղյանը և, հիշելով «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկին, ասաց. «Մեջները կրակ չկա, հավես չունեն: Ես մեկ տարի շարունակ դռան նման ճռռացել եմ, վերջին երկու շաբաթը հասկացա, որ պետք է թուլանալ և հաճույք ստանալ»:

Լևոն Բարսեղյանը համոզված է՝ այդ քաղաքական գնահատականը պետք է տրվի, ավելին՝ դա տրվելու է՝ լինի այս Ազգային ժողովը, թե հաջորդ. «Կարծում եմ՝ մեխանիզմը պետք է լինի բաց և շարքով հանրային լսումները, թե մեր անցած այս երրորդ հանրապետության ընթացքում մարդու իրավունքների ինչ զանգվածային և անհատական ոտնահարումներ են եղել: Մարդիկ թող գան և ասեն, որ «Ա1+»-ի եթերազրկման մեջ հսկայական դերակատարություն է ունեցել ոչ միայն տխրահռչակ ՀՌ ապազգային հանձնաժողովը՝ Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ, այլև Նախշուն Տավարացյան դատավորը»:

Նրա խոսքով՝ եթե դա արձանագրված լիներ, Դատավորների ժողովը պիտի որ զգուշանար Նախշուն Տավարացյանին առաջ մղել որպես ԲԴԽ անդամ. «Սակայն այս Ազգային ժողովից 97, 98 տոկոսով հույսս կտրել եմ. չլինեն նրանք, կլինի այլ Ազգային ժողով: Ես համոզված եմ՝ առանց այդ քաղաքական գնահատականի Հայաստանում բարեփոխումները արդյունավետ չեն լինելու»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ կարծում է, որ դեռ 90 թվականին կար նախկինի քաղաքական գնահատականը տալու կարիքը. «Ես համոզված եմ՝ եթե 90-ականների ամենասկզբին մենք տված լինեինք խորհրդային նախկին իրականության գնահատականը և դրանով գծած լինեինք մի այնպիսի հստակ սահման, որը հնարավորություն չէր տա խորհրդային արատավոր անցյալի թափանցումը մեր ներկա, մենք այսօր կունենայինք բոլորովին այլ իրականություն, մենք այսօր չէինք ունենա այս հեղափոխությունը, որովհետև դրա կարիքը չէր լինի, և այսօր կունենայինք բոլորովին այլ պառլամենտ, որը կկարողանար առաջին հերթին հասկանալ և կարևորել իր սեփական դերը»:

Իսկ թե ինչու այսօրվա Ազգային ժողովը քաղաքական գնահատական չի տալիս, Վարդան Հարությունյանն ասաց. «Որովհետև նրանք գիտեն, որ դրանից հետո հաջորդ քայլը պարտավորությունն է՝ պարտավորություն են ստանձնելու կատարել քայլեր, որոնք պետք է բխեն այդ գնահատականից»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում