Բժիշկները հայտարարում են, թե ապացուցված չէ, որ ջրում ծննդաբերությունը օգտակար է մոր և երեխայի համար: Ավելին` այն կարող է վտանգավոր լինել: Նորածինը կարող է վարակվել տարբեր ինֆեկցիաներով, ինչպես նաև ջրահեղձ լինել: Այս մասին գրում է Mail Online-ը:
Համարվում է, որ յուրաքանչյուր 100 կնոջից մեկը լողավազանում է ծննդաբերում: Այդ նպատակով ապագա մայրիկները հաճախ են լողավազաններ վարձակալում:
Հղիության և պտղի առողջության ամերիկացի փորձագետները պնդում են, որ այդ առումով դեռևս պետք է հավելյալ հետազոտություններ անցկացվեն:
Համաձայն վերջին հետազոտություններից մեկի տվյալների` ջրում ծնված նորածինների 12 տոկոսը հոսպիտալացվել է:










































