Իրանում ձերբակալել են ֆրանսիացի ակադեմիկոս մարդաբան, ծագումով իրանցի Ֆարիբա Ադելհային՝ զրկելով հյուպատոսական ծառայություններին հասանելիությունից։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան Ֆարիբա Ադելհայի հետ կապված իրավիճակը լիարժեքորեն բացատրելու կոչով դիմում է Իրանի իշխանություններին և կրկնում բոլոր պահանջները, հատկապես՝ այն հարցում, ինչ վերաբերում է նրան հյուպատոսարանի հետ անմիջապես կապ հաստատելու հնարավորություն ընձեռելուն»,-ասվում է հաղորդագրությունում։
Ֆրանսիական ԶԼՄ-ներում ասվում է, որ Ադելհան կալանավորվել է անցած ամիս՝ լրտեսության մեղադրանքով, սակայն կիրակի պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ այդ գիտնական կնոջ մասին «տեղեկություն չունի»։
60-ամյա Ֆարիբա Ադելհան հայտնի մարդաբան է, Քաղաքականության ուսումնասիրության Փարիզի էլիտար ինստիտուտի աշխատակից։