Ինպես արդեն տեղակացրել էինք շաբաթ օրը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսի»-ի դեմ կայանալիք խաղում Վենգերը իր 1000-րդ խաղը կանցկացնի՝ որպես «Արսենալ»-ի մարզիչ: Այդ կապակցությամբ բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը կազմել է լոնդոնյան ակումբում Վենգերի մարզչական կարիերայի լավագույն և վատագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականները:
Լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում հայտնվել են դարպասապահ Դեյվիդ Սիմենը, պաշտպաններ Լի Դիքսոնը, Սոլ Քեմբելը, Թոնի Ադամսը, Էշլի Քոուլը, կիսապաշտպաններ Ռոբերտ Պիրեսը, Պատրիկ Վիեյրան, Էմանուել Պետիտը, հարձակվողներ Մարկ Օվերմարսը, Դենիս Բերգկամպը և Թիերի Անրին:
Իսկ ոչ պատվաբեր, վատագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում հայտնվել են դարպասապահ Ռիչարդ Ռայթը, պաշտպաններ Սեբաստյան Սկիլաչին, Անդրե Սանթոսը, Իգոր Ստեպանովը, Միքայել Սիլվեստրը, կիսապաշտպաններ Խոսե Անտոնիո Ռեյեսը, Յունիչի Ինամոտոն, Անդրեյ Արշավինը, հարձակվողներ Ժերվինյոն, Ֆրենսիս Ջեֆերսը և Պակ Չու Յունը:










































