Լեհ դերասան Դանիել Օլբրիխսկին հրաժարվել է խաղալ Մոսկվայում կայանալիք ներկայացման մեջ` ի նշան բողոքի ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության: Դերասանի բաց նամակը հրապարակվել է Gazeta Wyborzca թերթում:
Դերասանը նամակում նշել է, որ Ռուսաստանում աշխատելուց իր հրաժարվելու հիմնական պատճառը դարձել է Վլադիմիր Պուտինի որոշումը «ռուսական զորքերի՝ անկախ Ուկրաինայի տարածք ներխուժման մասին»:
Օլբրիխսկին հիշատակել է նաև հաջակցություն Պուտինի Ռուսաստանի մշակույթի գործիչների բաց նամակի մասին:
«Ինձ համար հատկապես ցավալի է լսել ձեր նախագահից, որ Մայդանի ահաբեկիչները նախապատրաստվում են Լեհաստանում»,- գրել է դերասանը:










































