Երկու բրիտանուհիներ թուրքական Դալամանայից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռում աղմուկ են բարձրացրել՝ տեսնելով մահմեդական արտաքինով երեք տղամարդու։
Նրանք սկսել են գոռալ, որ ինքնաթիռում ահաբեկիչներ կան, չնայած մյուս ուղևորները փորձել են հանգստացնել նրանց, սակայն ապարդյուն։ Ի վերջո գործին խառնվել է ոստիկանությունը։ Իրավապահները ստիպողաբար իջեցրել են նրանց ինքնաթիռից, այդ պատճառով թռիչքը կես ժամ հետաձգվել է։
Ուղևորներից մեկի խոսքով՝ կանայք իրենց պահել են խելագար ռասիստների պես՝ տեղեկացնում է The Daily Mail-ը։









































