Առաջիկա երկու տարում Կալիֆոռնիայի Վենտուրա քաղաքում կործանարար երկրաշարժ տեղի կունենա։ «ՌԻԱ Նովոստի»-ին իր կանխատեսումը հայտնել է Գլոբալ դիտարկման և սեյսմիկ եղանակի կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, հայազգի գիտնական Սամվել Հակոբյանը։
Հուլիսի սկզբին Կալիֆոռնիայում վերջին տարիների ամենալուրջ երկրաշարժերը տեղի ունեցան։ Հակոբյանի խոսքով՝ 6 ավել մագնիտուդ երկրաշարժի հավանակնությունը 1 տոկոս է գնահատվել։
Նրա խոսքով՝ նահանգի այդ հատվածում հզոր երկրաշարժեր չեն եղել, սակայն դա դեռ վերջը չէ, այլ Կալիֆոռնիայում սեյսմիկ ակտիվության սկիզբը։