Գերմանիայի կառավարությունը որոշել է մինչ ապրիլի վերջ լիովին դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ՊՆ-ին:
Անցած չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Բեռլինը դադարեցնում է Rheinmetall AG զենքի գերմանական կոնցեռնի համագործակցությունը Ռուսաստանի հետ: Rheinmetall-ը հանդիսանում է Եվրոպայում սպառազինության ու ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը:
Ռուսաստանի ՊՆ-ի հետ պայմանագրով ներկայում Մուլինո բնակավայրում (Նիժնի Նովգորոդի մոտ) ցամաքային զորքերի մարտական նախապատրաստման կենտրոն է կառուցում: Շինարարությունը պետք է ավարտվի այս տարի: Նախատեսվում է, որ կենտրոնի տարածքում ամեն տարի կարող է ուսուցում անցնել 30 հազար զինվոր: Պայմանագրի արժեքը կազմում է մոտ 100 մլն եվրո:







































