Բուլղարիայի արևելքում այսօր սկսվել են ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկեր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի զորավարժությունները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Saber Guardian զորավարժություններն անցկացվում են ուսումնական բազայում, որը գտնվում է Նովո-Սելո բնակավայրից ոչ հեռու: Զորավարժություններին մասնակցում են 12 երկրների (այդ թվում՝ Հայաստանի) մոտ 700 զինծառայողներ:
Ամերիկյան բանակի ներկայացուցիչ Ջեսի Գրենջերը հայտարարել է, որ զորավարժությունները ծրագրվել էին մինչ Ուկրաինայում իրավիճակի սրումը: Ավելի վաղ տարածաշրջանում կայացել էին ԱՄՆ-ի, Բուլղարիայի և Ռումինիայի համատեղ զորավարժությունները:










































