«Լոս-Սետաս» նարկոկարտելի ներկայացուցիչները գնդակահարել են Kombo Kolombia երաժշտական խմբի անդամներին: Խմբի կազմի մեջ մտել է 17 մարդ: Մինչ երաժիշտներին սպանելը՝ հանցագործները ստիպել են նրանց երկու ժամ ելույթ ունենալ իրենց համար: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Երաժիշտները սպանվել են դեռևս 2013թ. հունվարին, սակայն սպանության հանգամանքները հայտնի են դարձել միայն այժմ, երբ իշխանություններին հաջողվել է ձերբակալել կարտելի առաջնորդ Խոսա Վիլյառեալին:
Հանցագործները Kombo Kolombia խմբի անդամներին հրավիրել են ելույթ ունենալ La Carreta բարում, որը տեղակայված է Իդալգո նահանգում: Երկու ժամ տևած համերգից հետո երաժիշտներին տարել են տափաստան և գնդակահարել:
Ւշխանությունները կարծում են, որ այս կերպ հանցագործները վրեժ են լուծել երաժիշտներից այն բանի համար, որ նրանք ելույթ են ունեցել մրցակից խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում:












































