ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոզը, որը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի վարչակազմի վերաբերյալ քննադատական գնահատականներով գաղտնի նամակների մամուլում հայտնվելուց հետո, Լոնդոն ուղարկված հեռագրում գրել է, որ Դոնալդ Թրամփը դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից ի հեճուկս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Դեսպանը նշել է, որ Թրամփը պայմանագիրը խզել է «անձնական պատճառներով», որոնք կապված են իր նախորդի կնքած Համագործակցության համապարփակ գործողությունների ծրագրի (DFID) հետ:
Նշվում է, որ անցյալ տարվա մայիսին դիվանագետը համապատասխան հեռագիրն ուղարկեց Լոնդոն այն ժամանակ, երբ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը չէր կարող համոզել ԱՄՆ ղեկավարին փոխել որոշումը:









































