Բրիտանական ոստիկանությունը բացահայտել է ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Քիմ Դարոքի նամակների արտահոսքի աղբյուրը, որոնց մեջ նա շատ վատ էր արտահայտվում ԱՄՆ առաջնորդի մասին: Այս մասին գրում է Sunday Times-ը:
«Նրանք կարծում են՝ գիտեն, թե ով է եղել արտահոսքի հեղինակը: Հիմա գործ է հարուցվում, որը դատարանում կքննարկվի: Դա այն մարդն է, ով փաստաթղթերի հասանելիություն է ունեցել,- բացատրեց կառավարության աղբյուրը»:
«Սքոթլանդ յարդ»-ը և MI6 հետախուզական ծառայությունը Բրիտանական արտաքին գործերի նախարարության հետ պարզել է, որ արտահոսքը երրորդ պետության համակարգչային հաքերների պատճառով չէ:
«Սքոթլանդ յարդ»-ը նշում է, որ բրիտանական ոստիկանությունը դիվանագիտական նամակագրության արտահոսքի հետաքննություն է սկսել: