ԵՄ-ն պետք է օգնի Ուկրաինային դուրս գալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ճգնաժամից՝ հայտարարել է ամերիկացի ներդրող Ջորջ Սորոսը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Բեռլինում Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամում ելույթի ժամանակ ֆինանսիստը նշել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է միասին պատասխանեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին:
Սորոսը վստահ է, որ Բրյուսելի համար շատ ավելի կարևոր է Կիևին քաղաքական աջակցություն ցուցաբերելը, քան Մոսկվային պատժամիջոցներով պատժելը:
Ֆինանսիստը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը կստիպի նրան պատասխանել որպես «անկյուն մղված վիրավոր կենդանի»:
Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը հավանություն է հայտնել Սորոսի տեսությանը:
«Այժմ ոչ մեկին պետք չէ Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակի սրացում»,- Ֆիշերի խոսքերն է մեջբերում Spiegel Online-ը:
Ֆիշերը, սակայն, հավելել է, որ Կրեմլը ձգտում է վերականգնել ռուսական կայսրությունը:










































