Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հայտարարությունը

Դեբետ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանում դեմոգրաֆիական խնդրին` նշել է, որ անընդհատ այս հարցը քննարկում են, լսում տարբեր փորձագետների կարծիք, ովքեր ասում են ինչ պետք է անել:

Հայաստանի ղեկավարների սիրած զբաղմունքն է պարբերաբար խոսել արտագաղթի մասին՝ հանդես գալով տարբեր խոստումներով:

Սերժ Սարգսյանը կարծում էր, թե միայն այն փաստը, որ ինքը ղեկավարելու է, օրինակ, մինչև 2040 թ-ը՝ երկրի բնակչությունն աճելու է մինչև չորս միլիոն: Սագսյանն, իհարկե, իր խոստումներին չէր հավատում, բայց փորձում էր ստեղծել իր իշխանավարման երկարաձգման, այսպես կոչված, գաղափարա-քաղաքական հիմք:

Հիմա նույն բանն, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը, որն անընդհատ պնդում է, թե նախորդ տարի Հայաստանում տեղի է ունեցել մի հեղափոխություն, որն աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ, որովհետև մեր ժողովուրդն է այդպիսին:

Հեղափոխության աննախադեպության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ նսեմացնում են տեղի ունեցածի արժեքը, քան՝հակառակը:

Փաշինյանն, ըստ էության, լոկալացնում,«հայկականացնում» է հեղափոխության արժեքը, համենայնդեպս, առայժմ այդպիսի «աննախադեպությունն» է ունեցել հայկական հեղափոխությունը:

Օրինակ՝ հայկական հեղափոխությունը հետխորհրդային տարածքում միակն է, որ չի ունեցել ապագաղութացման օրակարգ, այսքանով հանդերձ՝ չունի համաշխարհային կամ նույնիսկ տարածաշրջանային համատեքստ: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է ապացուցել իր պուտինամետությունը:

Նիկոլ Փաշինյանն «աննախադեպ» կերպով վերականգնեց նախկին ավտորիտար համակարգի տրամաբանությունը՝ ինստիտուցիոնալ հարթության վրա և խորհրդարանական ընտրություններով ռեստավրացնելով Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին: Այս իմաստով՝ Աբովյանի ընտրություններում հաղթել է հենց Նիկոլ Փաշինյանի գիծը:

Կամ իրապես «աննախադեպ» է, երբ երկրում կառավարման համակարգը հեղափոխությունից հետո նույնքան ավտորիտար է մնում:

Աննախադեպ է, երբ հեղափոխությունից հետո նույն են մնում երկրի իշխանության հռետորաբանությունն ու վարքագիծը:

Սերժ Սարգսյանը խոսում էր դեմոգրաֆիկ «հեղափոխության» մասին՝ առանց իրական հիմքերի, նույն բանն, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը՝ կարծելով, որ միայն իր գործոնը բավարար է, որպեսզի հասարակությունը հավատա անիրական խոստումներին:

Սերժ Սարգսյանը «բրենդավորում» էր կայունությունը՝ երկիրը հասցնելով Քառօրյա պատերազմին: Նիկոլ Փաշինյանի միակ «բրենդը» հեղափոխությունն է, որի պարագայում «այլընտրանքի» դերը զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը:

Հայկական հեղափոխությունն իրապես «աննախադեպ» է՝ որակական սահմանափակ արդյունքներ ունենալու հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում