Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Թե ինչ կլինի Սևանի հետ հինգ տարի հետո՝ ոչ ոք չգիտի» (տեսանյութ)

Ազգային ժողովում խորհրդարանական լսումների մակարդակով քննարկվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ-ն (70 մլն խմ ավելի)՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների՝ Հրազդան գետի, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներ, ջրատվության աստիճանից:

Սևանա լճից ջրառի ծավալների ավելացումը մտահոգել է բնապահպաններին և այլ շահագրգիռ անձանց՝ հակառակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստիացումների, թե դա բացասական հետևանքների չի բերի:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է ստեղծված վիճակին Ճիշտ գնահատական տալ, նաև՝ հետևանքները գնահատել: «Մենք 2008 թվականին վերցրինք ջուր, երրորդ անգամ ենք ջուր վերցնում, ոչ մի անգամ մեզ չներկայացրին ծրագիր, ինչը կբացառի հետագայում Սևանից ջուր չվերցնելու ապագան: Ես մի օրինակ եմ բերում՝ Արագածի վրա մեկ միլիարդ խմ ջուր ունենք, եթե դա պաշարենք, Սևանի ջուրը մեզ պետք չի լինի, բերեք՝ ջրամբարները սարքենք, պաշարենք էս տարիների ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատանք է պետք կատարել, ծրագիր է պետք մշակել, և չգիտի՝ ինչու այդ ամենը չեն արել:

Նա նշեց, որ նույնիսկ չի հասկանում, երբ ասում են՝ եթե բացասական հաշվեկշիռ ստացվի, ջուր չեն թողնելու: «Ինչ ա նշանակում՝ հինգ անգամ թողնելու են, վեցերորդ անգամ չեն թողնելու, գնալու ա էդ սաղ այգիները վերանան. մի անգամ էդ բանն արեցինք: Ո՞նց կարող ա չթողնես, ջուրը նրա համար է, որ ծառայի ժողովրդին, ժողովուրդն ու պետությունն էլ նրա համար են, որ վերադարձնեն ջուրը բնությանը. էս ա խնդիրը»,- ասաց նա:

Պատգամավորի համոզմամբ՝ պիտի պահպանվի փոխադարձ կապը, այսինքն՝ ինչպես անեն, որ ջուրը վերցնելուց հետո վերադարձնեն, իսկ վերադարձնելու ձևը ջրամբարների կառուցումն է, ռացիոնալ ոռոգման համակարգի՝ տնտեսող համակարգի ներդրումը և այլն, այսինքն՝ պիտի մշակվի ծրագիր և իրականացվի:

Հարցին՝ ստեղծված խնդիրների լուծման ձևը կառավարության հրաժարակա՞նն է, Խաչատրյանը պատասխանեց. «Եթե էս կառավարության գլուխը էդքան չի հասկանում, ուրեմն մյուսը կգա, կհասկանա երևի»:

Բնապահպան Լևոն Գալստյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարևորեց ջրի մակարդակի անընդհատ բարձրացումը, նրա կարծիքով՝ հակառակ պարագայում ջրի կորուստ կլինի, և Սևանի ջրի որակը կսկսի վատանալ: Գալստյանի խոսքով՝ չկա գիտականորեն հիմնավորված տեսակետ, մոդելավորված սխեմա՝ ինչ հետևանքների կբերի այդ ամենը, սակայն կան հատվածներ, որտեղ մինչև հինգ անգամ պակասել է ջրի ելքը:

«Ո՞վ է այդ ամենը թույլ տվել, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն. այն մարդիկ, ովքեր խոսում էին՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, նույն բնապահպանության նախարարը. երբ 7 տարի տալիս էին թույլտվությունները, ոչ մեկը չէր վերահսկում, ո՞վ է պատասխան տալու: Մինչև պատասխանատվության մեխանիզմը չաշխատի, ոչ մի դրական բան չի լինի: Ուզում ենք հինգ տարով խնդիրը լուծել Սևանի հաշվին, հինգ տարի հետո Սևանի հետ ինչ կլինի՝ ոչ մեկը չգիտի»,- ասաց նա:

Գալստյանը նկատեց՝ նրանք, ովքեր պատասխանատու են, նորմալ իրավական երկրում գոնե պետք է հրաժարական տային, առնվազն հինգ-վեց պաշտոնյա, այդ թվում նաև՝ վարչապետը, իսկ առավելագույնը՝ նրանք պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում