Այսօր սրտի կաթվածից մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը:
Երևանից Ստեփանակերտ մեկնելիս Արարատ քաղաքի մոտ նա իրեն վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը չեն կարողացել փրկել:
Կարեն Բաբուրյանը նախկինում ենթարկվել է սրտի վիրահատությունների։
Հիշեցնենք, որ Կարեն Բաբուրյանը ժամանակին եղել է նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղար, իսկ 1994-ին հենց նա է Ղարաբաղի կողմից ստորագրել զինադադարի մասին Բիշքեկյան փաստաթուղթը, որը գործում է մինչ այժմ: