Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է մի խումբ մուսուլմանների հայցը, որոնք պահանջում էին չեղյալ համարել Շվեյցարիայում անցկացված այն հանրաքվեի արդյունքները, որով շվեյցարացիները մերժել էին իրենց երկրի տարածքում մինարեթների կառուցումը: Դատարանը որոշել է, որ հանրաքվեի արդյունքները չեն խախտում մուսուլմանների իրավունքները:
«Դատարանը նշել է, թե նրանց հիմնական բողոքն այն է, որ սահմադրության մեջբերվող հոդվածը խախտում է հավատացյալների զգացմունքները: Սակայն նրանք չեն նշել, թե արդյոք այդ կետը որևէ կերպ ազդե՞լ է իրենց վրա պրակտիկ տեսակետից»,- նշել է դատարանը:
2009 թ. Շվեյցարիայում անցկացվեց հանրաքվե: 26 կանտոններից 22-ում հաղթեցին մինարեթների կառուցման հակառակորդները, որից հետո Շվեյցարիայի սահմանադրությունում մտցվեց փոփոխություն, համաձայն որի՝ արգելվեցին աղոթքի համար կառուցվող աշտարակները: