ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Լյուքսեմբուրգին և Ավստրիային համոզել են հրաժարվել բանկային գաղտնիքից: Այս մասին գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով հայտարարել է Հերման վան Ռոմպեյը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Եվրոպայում բանկային գաղտնիքը պետք է մահանա: Դա կապահովի եվրոպական հարկային ոլորտում թափանցիկությունը»,- ասել է նա:







































