Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

«Քորթյարդ բայ Մարիոթը» պաշտոնապես մուտք գործեց Հայաստան

«Մարիոթ ինթերնեշնլի» և «Գալաքսի» ընկերությունների խմբի համագործակցության արդյուքում` 2020 թ. Երևանում՝ Տերյան 5 հասցեում վեր կխոյանա «Քորթյարդ բայ Մարիոթ» (Courtyard by Marriott) հյուրանոցն ու բնակարանային համալիրը: 2017թ. Ցյուրիխում ստորագրված և օրերս Երևանում վավերացված պայմանագրով, համալիրի կառավարումը պաշտոնապես կստանձնի «Մարիոթ ինթերնեշնլը»։

«Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և այսօր մեզ համար պատմական օր է։ Ես առաջին անգամ Հայաստան եկել եմ 1999թ.-ին և հուսով եմ, որ կգամ նաև 2020թ.-ին՝ Courtyard by Marriott-ի բացմանը»,- նշել է «Մարիոթ Ինթերնեշնլի» գլխավոր գործառնական ղեկավար Ռայներ Զահաուն։

Երևանում կառուցվող «Քորթյարդ բայց Մարիոթ» հյուրանոցը զբոսաշրջության ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիր է, որն առանձնանում է իր ճարտարապետական նախագծմամբ ու լուծումներով, միջազգային գործընկերների հեղինակությամբ, առաջարկած չափորոշիչներով, ինչպես նաև նախագծի իրականացման արդյունքում երկրի համար ստեղծվող հավելյալ արժեքի կարևորությամբ։

«Մեր առջև բարդ խնդիր էր դրված ու թիմով մեծ աշխատանք ենք կատարել։ Ներգրավել ենք 10-ից ավելի միջազգային գործընկերների՝ համախմբելով բոլորին մեկ նպատակի շուրջ. այն էր նոր ձևաչափ և որակ բերել հյուրանոցային և բնակարանային ոլորտ»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Նախագծի պաշտոնական մեկնարկին մասնակցելու էին ժամանակել 100-ից ավելի գործարարներ, կառավարիչներ և մասնագետներ զբոսաշրջության, հյուրանոցային, բանկային, ՏՏ, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներից։ Նրանց թվում նաև «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթյուարթ Ռաֆը, «Կոնտուրա» գերմանական դիզայներական ընկերության Գլխավոր տնօրեն Բարբարա Մայեր-Քոսֆելդը և նախագծին մասնակցած այլ հեղինակավոր մարդիկ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մենք, որպես զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքական մարմին, կաևորում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում և ուղիղ ներդրումները մեր ոլորտում։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս, բարձրացնել հյուրանոցային ոլոտում ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին։ Հուսով ենք, որ պետությունմասնավոր հատված կայուն  համագործակցությունը հիմք կհանդիսանա Հայաստանում գործարար միջավայրի հետագա ամրապնդման, զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման, ոլորտի շարունակական զարգացման և տնտեսության աճի համար»,-իր խոսքում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Քորթյարդ բայ Մարիոթ» խոշոր գործընկերային ներդրումային նախագիծ է, որի իրականացման համար իր կարևորագույն աջակցությունն է ցուցաբերել Ամերիաբանկը, իրականացնելով նախագծի ֆինանսավորումը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ի՝ ներկայացված լինելով Հայաստանում, Վրաստանում ու Բելոռուսում։

Ընկերությունների խմբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը և ներկայումս խմբում աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում