Բրյուսելում անվտանգության միջոցառումների ապահովումը՝ կապված առաջիկա 2 շաբաթների ընթացքում միջազգային մակարդակով մոտ 20 միջոցառումների անցկացման հետ, Բելգիայի իշխանություններին կարժենա 10 մլն եվրո: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարար Ժոել Միլկեին:
Մարտի 26-ին կայանալիք ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին Բելգիայի մայրաքաղաքը պատրաստվում է ընդունել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, մարտի 31-ին՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին և մարտի 31-ից ապրիլի 3-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Բրյուսելում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:
Անվտանգության միջոցառումներ կանցկացվեն Օբամայի այցի կապակցությամբ, ով պատրաստվում է մնալ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող The Hotel հյուրանոցում: Շենքի շուրջ կձեռնարկվեն անվտանգության միջոցառումներ, կարգելվի նաև ավտոմեքենաների մուտքը: Մերձակայքում գտնվող բնակիչներին կարգելվի նետել աղբը:
Անվտանգությունը կապահովեն քաղաքի մի քանի հազար ոստիկաններ:









































