Եվրախորհրդարանի արտաքին առևտրի հարցերով կոմիտեն հավանություն է տվել Եվրահանձնաժողովի նախագծին՝ միակողմանիորեն չեղյալ հայտարարելու ուկրաինական ապրանքների ներկրման մաքսը:
Ինչպես հայտնում է կոմիտեի մամլո ծառայությունը, ուկրաինական ապրանքների ներկրման մաքսատուրքերի 98 տոկոսի չեղյալ հայտարարումը ուկրաինացի արտադրողներին թույլ կտա տարեկան տնտեսել 487 մլն եվրո: Այս մասին փոխանցում է Censor.net-ը:
2014-ի ապրիլին Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից նախագծի վերջնական համաձայնեցումից հետո՝ արդեն մայիսին, ուժի մեջ կմտնի Ասոցացման համաձայնագրի կետը՝ մաքսատուրքերի չեղյալ հայտարարման մասին: Մաքսատուրքերը չեղյալ կհայտարարվեն մինչև նոյեմբերի 1-ը՝ համաձայնագրի լիարժեք ստորագրման ենթադրյալ ամսաթիվը:
Նշվում է նաև, որ մաքսատուրքերը կարող են չեղյալ հայտարարվել այն դեպքում, եթե ուկրաինական ապրանքների կտրուկ աճող հոսքը սկսի սպառնալիք ներկայացնել եվրոպացի արտադրողների համար:








































