Tuesday, 14 05 2024
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Հայաստանն արեց իր քայլը. հիմա գնդակը Կիպրոսի ու Հունաստանի դաշտում է

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում խորին մտահոգություն է հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: «Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է հայտարարության մեջ:

«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները՝ հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն առանց արտաքին ճնշման»,- հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

https://cdn2.img.armeniasputnik.am/images//1597/82/15978213.jpg

Կարո՞ղ ենք սրանով ֆիքսել, որ Կիպրոս-Հունաստան-Հայաստան ձևաչափով համագործակցությունը, որը ենթադրաբար թիրախ ուներ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան կամ մեկ այլ՝ երրորդ երկիր ձևաչափին, սկսում է աշխատել՝ հարցին ի պատասխան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նախևառաջ նշեմ, որ մեծապես կողմ եմ, որ Հայաստանը զարգացնի համագործակցության եռակողմ ձևաչափերը տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում նաև Արևելյան Միջերկրածովի երկրների հետ (Եգիպտոս, Իսրայել)։ Այստեղ կա մեծ պոտենցիալ, որը կարելի է և պետք է օգտագործել։ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը հիմնականում համարում եմ տեղին, քանի որ Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, ճանաչում է Կիպրոսի Հանրապետությունը, մինչդեռ Թուրքիան չի ճանաչում նման անունով պետություն, համարում է, որ կա «Հարավային Կիպրոս և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» և զբաղված է ԵՄ-ի անդամ երկրի թալանով»։

Շարունակելով իր միտքը՝ Գաբրիելյանը նշեց. «Հայաստանը չի ճանաչել ինքնահռչակ ՀԿԹՀ-ը (Թուրքիայից բացի, այն չի ճանաչել որևէ երկիր աշխարհում), հետևաբար այդ տրամաբանությունից ելնելով տեղին եմ համարում, որ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատման աշխատանքները և այդպիսով վերահաստատել է Կիպրոսի տարածքային ամբողջականության հանդեպ իր դիրքորոշումը։ Բացի այդ, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և անգամ Ռուսաստանն է դատապարտել Թուրքիայի այդօրինակ գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որոնք մեծապես ուղղված են EastMed գազատարի նախագծի իրագործումը կանխարգելելուն։ Այդ գազատարով Միջերկրական ծովի արևելյան հատվածի երկրների գազը պետք է հասցվի ԵՄ՝ շրջանցելով Թուրքիայի տարածքը։ Թուրքիան հենց ինքն է իր ագրեսիվ պահվածքով իրենից վանել այդ տարածաշրջանի գազով հարուստ երկրներին (Իսրայել, Կիպրոս, Եգիպտոս), որոնք էլ որոշել են իրենց գազը Եվրոպա չուղարկել Թուրքիայի տարածքով, որը, ի դեպ, ամենակարճ և ամենապակաս ծախսատար երթուղին է»։

Ըստ նրա՝ Թուրքիան զգալիորեն զրկվում է գազային խոշոր հանգույց դառնալու հեռանկարից, որը պահանջում էր լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի (գազ արտադրող և սպառող) երկրների հետ և ոչ թե ընդհակառակը. «Վերադառնալով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ ընդգծեմ, որ այն փաստորեն տեղավորվում է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի շրջանակներում և այդ համատեքստում տրամաբանական է»։

Հայաստանը մտնում է փաստորեն այսպիսի ներքին հարցերի մեջ, և ենթադրվում է, որ ԵՄ անդամ Կիպրոսն ու Հունաստանը ևս պետք է արձագանքեն, երբ որևէ հարձակում լինի Հայաստանի տարածքի վրա։ Բայց, օրինակ, երբ Տավուշում Հայաստանի վրա հարձակում է լինում, ՀԱՊԿ-ը նույնիսկ չի արձագանքում։ Հնարավո՞ր է Հունաստանն ու Կիպրոսը ոչ միայն արձագանքեն, այլև ԵՄ-ում այդ հարցերը բարձրացնեն՝ դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Կարելի է ասել, որ եռակողմ համագործակցության շրջանակներում Հայաստանն արեց իր քայլը, և հիմա գնդակը Կիպրոսի ու Հունաստանի դաշտում է։ Սպասենք նրանց հետագա արձագանքներին։ Բարդ է ասել՝ արդյոք նրանք ընդհանրապես կարձագանքե՞ն Ադրբեջանի կողմից Տավուշի շրջանում Հայաստանի վրա արված կրակոցներին, թե՞ ոչ»։

Մի բան, ըստ նրա, ակնհայտ է՝ միջազգային հնչեղության տեսանկյունից երկու հարցերը համեմատելի չեն. «Ես արդեն ասացի, որ Կիպրոսի ջրերում Թուրքիայի գործողությունները դատապարտել են ԱՄՆ-ը, ԵՄ-ն և անգամ ՌԴ-ն (նրանք բոլորն էլ ճանաչում են Կիպրոսի տարածքային ամբողջականությունը)։ ԱՄՆ-ը մեծապես ցանկանում է, որ Լևանտի երկրների գազը հասցվի ԵՄ, որով կնվազի վերջինիս կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից։ Կարծում եմ՝ եթե Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ շրջանակներում համագործակցությունը գնալով ավելի խորանա, ապա այդ երկրները նույնպես կարող են հանդես գալ ՀՀ-ին այս կամ այն կերպ առնչվող Թուրքիայի որևէ գործողություն դատապարտող հայտարարությամբ (ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում այս փուլում նման հարցեր բարձրացնելն իրատեսական չեմ համարում)»։

Ադրբեջանի պարագայում, Գաբրիելյանի խոսքով, իրավիճակն ավելի բարդ է, քանի որ ավելի վաղ (նախքան EastMed-ի նախագծի ի հայտ գալը) Ադրբեջանի արած ընտրության շնորհիվ կարելի է ասել, որ Հունաստանը հայտնվել է Եվրոպայի էներգետիկ քարտեզի վրա. «Նկատի ունեմ այն, որ հաջորդ տարվանից ադրբեջանական գազը Թուրքիայի ու Հունաստանի տարածքներով ուղարկվելու է դեպի Եվրոպայի հարավ (TANAP, TAP գազատարներ)։ Եթե Ադրբեջանն այն ժամանակ ընտրեր Nabucco West-ի տարբերակը, Հունաստանը դուրս կմնար խաղից, չէր դառնա ադրբեջանական գազի տարանցիկ երկիր՝ դրանից բխող բոլոր արդյունքներով։ Այսինքն՝ այս երկրները միմյանց հետ կապված են տնտեսական լուրջ շահերով։ Չմոռանանք նաև, որ Ադրբեջանը չի ճանաչել ինքնահռչակ ՀԿԹՀ-ը (Արցախյան հիմնախնդրի պատճառով)»։

Եզրափակելով՝ փորձագետը շեշտեց. «Հունաստանն ու Կիպրոսը աշխարհագրական տեսանկյունից հեռու են Հայաստանից, մինչդեռ Թուրքիան մեր անմիջական հարևանն է։ ՀՀ ԱԳՆ-ի վերոնշյալ հայտարարությունը բնականաբար որոշակիորեն զայրացնելու է Թուրքիային, սակայն այդ և հետագա նմանատիպ այլ հայտարարությունները բացասական առումով չեն կարող ազդել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու «էրդողանական Թուրքիայի» փորձերի վրա։ Ավելի վաղ նույնպես կարծիք եմ հայտնել, որ «էրդողանական Թուրքիան» պարզապես նախընտրում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը և դրա դիմաց Ադրբեջանից ստանալ տարատեսակ տնտեսական օգուտներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարում է Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ պահելու, խեղդելու քաղաքականություն, և հետևաբար նա պատրաստ է ամեն կերպ կերակրել «էրդողանական Թուրքիային», որպեսզի վերջինս շարունակ հանդես գա Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ (ըստ էության, ոչինչ չտվող) հայտարարություններով և ոչ մի կերպ չգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում «լուրջ տեղաշարժերի», քանի որ հակառակ դեպքում դա կնշանակի Ի. Ալիևի բազմամյա այդ քաղաքականության ավարտ»։

Ստացվում է, որ ստեղծված իրավիճակից գոհ են թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը. «Դրա համար էլ հայկական կողմի վերոնշյալ հայտարարությունները չեն կարող նվազեցնել «էրդողանական Թուրքիայի» կողմից Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությունները։ Ըստ էության՝ այդ տեսանկյունից Հայաստանը կորցնելու բան չունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում