Իտալիայի մայրաքաղաք Հռոմի փողոցներում զբոսնելիս հաճախ կարելի է տեսնել ճախրող փողոցային յոգերի: Որոշ մարդկանց արձագանքից դատելով` նրանք իրականում հավատում են այս մարդկանց գերբնական ունակություններին, հաղորդում է mirfactov-ը:
Յոգերն աշխատում են երեք հոգուց բաղկացած թիմով, քանի որ բարդ է միայնակ անշարժ նստել անհարմար դիրքով:
Սակայն, իրականում ճախրելու գաղտնիքը շատ հեշտ է, դա միմյանց ամրացված մի ամբողջ կոնստրուկցիա է, իսկ գորգի տակ գտնվում է հենման հարթակը, որը պետք է պահի մարդուն: Իսկ հարմարավետ հագուստը թաքցնում է այս ամենը:










































