ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստում հանդես եկավ առաջարկով՝ ուղղված վթարների թվի նվազեցմանը:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ տեխզննության գործընթացը և ԱՊՊԱ-ի գործընթացը սինքրոնիզացնենք, որ այդ խնդիրն ապահովագրությամբ էլ լուծվի: Դա արդյունավետ լուծում կլինի: Այն մեքենան, որ չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ ապահովագրություն ստանալ-չստանալու, դա վերահսկելու գործիքակազմ մենք ունենք, այս իմաստով՝ ռացիոնալ տարբերակը դա է»,- ասաց նա: