«Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շեսնին հասկացնել է տվել, որ պատրաստ է ակումբում մնալու մինչև մարզական կարիերայի ավարտը:
Լեհ դարպասապահը համարվում է լոնդոնյան ակումբի սան և գլխավոր թիմում հանդես է գալիս` սկսած 2009 թվականից:
«Եթե ինձ առաջարկեին պայմանագիր, որը կգործեր մինչև կարիերայիս ավարտը, ապա ես կստորագրեի դրա տակ առանց փոքր-ինչ կասկածի: Ես շատ բանով եմ պարտական մարզչին և ակումբին` ինձ հնարավորություն տալու համար: Ես ապագաս տեսնում եմ «Արսենալ»-ում: Կխաղամ այս ակումբի համար այնքան, որքան նա կցանկանա: Եվ ես չեմ վախենում մրցակցությունից: Թող լինի Ֆաբիանսկին, կամ նույնիսկ Կասիլյասը: Հուսով եմ` չեմ ստիպի մարզչին մտածել, որ ես թիմի հիմնական դարպասապահը չպետք է լինեմ: Ամեն ինչ իմ ձեռքերում է»,- Շեսնիի խոսքերը մեջբերում է Przeglad Sportowy-ն:










































