Ռուսաստանի և Ադրբեջանի զինված նուժերի Գլխավոր գրասենյակների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Նաջմեդին Սադիկովը Բաքվում հանդիպման շրջանակում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գեներալ-գնդապետ Սադիկովը նշել է, որ ԼՂ հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն է»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը։