Օվկիանոսի և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության գիտնականները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է ծովային պերկեսը մի ամբողջ շնաձուկ ուտում՝ տեղեկացնում է Insider-ը:
Մասնագետները Deep Discoverer խորաջրային սարքավորումներով սուզվել են Հարավային Կարոլինայի ափամերձ տարածքում: 450 մ խորության վրա նրանք նկարահանել են 11 շնաձկների «խնջույքը»:
Տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես է խոշոր գիշատիչ պերկեսը կուլ տալիս շնաձկներից մեկին։
https://www.facebook.com/OceanExplorationResearch/videos/601655086991148/




































