Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Թեժ աշուն», այս անգամ՝ ընդդեմ «Իմ քայլի». ի՞նչ է նախապատրաստում Դաշնակցությունը իր հանդիպումներով

Ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ժառանգության» անդամների հետ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի այս նախաձեռնության նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական առողջ ուժերի հետ քննարկել երկրում տիրող քաղաքական իրավիճակը և մի շարք հարցերի ուղղությամբ ճշգրտել մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիները։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ՀՅԴ-ն դիրքավորվել է  ընդդիմադիր շարքերում, ուստի նման քննարկումներն ու հանդիպումները միանգամայն նորմալ են: «Բայց ասել, որ կա  կոնկրետ ծրագիր, որը կարող է մոտ ժամանակաշրջանում իրագործվել՝ չեմ կարծում։ Իսկ այն, որ քաղաքական ուժերը նախապատրաստվում են, այսպես կոչված, «թեժ աշնանը», դա փաստ է, և ամեն քաղաքական ուժ՝ լինի խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, իր ձևաչափով կհամագործակցի մյուսների հետ։ Իրենք շատ լավ հասկանում են մեկ բան՝ միայնակ որևէ  արդյունքի չեն կարող հասնել գործող իշխանությունների դեմ պայքարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Համբարյանի՝ հնարավոր է մի քանի ուժերի հետ միավորում լինի. «Վերջնանպատակը պայքարն է գործող իշխանությունների դեմ, և այդ միավորումը կարևոր է  նրանց համար, ու սա է պատճառը, որ Դաշնակցությունը բանակցում է այլ քաղաքական ուժերի  հետ»։

Քաղաքագետը նաև չի բացառում, որ Դաշնակցությունը կարող է տեղավորվել Քոչարյանի նշած ընդդիմադիր բևեռի մեջ. «Ինչու ոչ, ժամանակին Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ համագործակցել է, և ես չեմ բացառում, որ վաղը-մյուս օրը ՀՅԴ-ն փորձի դառնալ այդ բևեռներից մեկը ու վերսկսի իր համագործակցությունը»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց՝ հետհեղափոխական շրջանում քաղաքական ուժերի վարկանիշի կտրուկ անկում է տեղի ունենում, և դա օրինաչափ է բոլոր երկրների համար. «Այն, որ գործող իշխանությունների վարկանիշը 80-90 տոկոսից գահավիժել է մինչև 50 տոկոս՝ փաստ է, և ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Գործող իշխանություններին համակրող զանգվածի մի մասը մեխանիկորեն սկսում է այլ ուժի համակրել։ Այստեղ պատահական չէ, որ ամերիկյան հանրապետական միջազգային ինստիտուտի վերջին հարցումների տվյալներով՝ ՀՅԴ-ն մոտավորապես 4-5 տոկոս ձայն ունի, էլ չեմ ասում՝ ՀՀԿ-ի մասին, որը 5,1 տոկոս ձայն էր ստացել ըստ այդ հարցումների։ Գործող իշխանությունների բացթողումները մեխանիկորեն դրական անդրադարձ  են ունենում ընդդիմադիրների վրա, և այս պահին հայտարարել, որ Դաշնակցությունը նախկինում եղել է նախկինների կողմնակիցը և ասոցացվում է նրանց հետ՝ մի փոքր սխալ կլինի»։

Համբարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում առկա գրեթե բոլոր քաղաքական ուժերը համագործակցել են նախորդ իշխանությունների հետ տարբեր ֆորմատներով՝ կոալիցիա կամ շատ սերտ համագործակցություն, դա չպետք է ուրախացնի գործող իշխանություններին այն իմաստով, որ հասարակությունը նրանցից  երես կթեքի։ Ժողովրդական խոսք կա՝ շատ մի սիրիր, ատել կա,  և  հակառակը։ Հիմա քաղաքականության մեջ ամեն տեսակի համագործակցություն հնարավոր է՝ սիրել կամ չսիրելու հետ ասոցիացիաները այլևս տեղ չունեն։ Ինչքան շատ սխալներ գործեն գործող իշխանությունները, հեռանան հասարակությունից, մոռանան իրենց խոստումները՝ այնքան ավելի մեծ շանսեր են ստանում նախկինների ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև ՀՅԴ-ն, որը լծված է գործող իշխանություններին քննադատելու գործին և, ինչպես իրենք են ասում, հասարակության աչքերը բացելուն՝ գործող իշխանությունների ստերի հետ կապված»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում