Wednesday, 08 05 2024
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել

Ցավոտ, բայց մեղմ բարեփոխումներ. Ինչ է սպասվում դատավորների ընդհանուր ժողովում, և ով կընտրվի ԲԴԽ անդամ

11 դատավոր ցանկություն են հայտնել դառնալ ԲԴԽ անդամ: Նրանք են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը:

Հիշեցնենք, որ 76 դատավորի է ծանուցում ուղարկվել, որոնցից միայն 11 հոգին է համաձայնել դառնալ ԲԴԽ անդամ: Հուլիսի 11-ին տեղի է ունենալու դատավորների ժողով, որտեղ 11 հոգուց 3-ը կընտրվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դիմում է գրել և դուրս է եկել ցուցակից։ Ասաց, որ դա լրացուցիչ ծավալի աշխատանք է, լրացուցիչ պատասխանատվություն, և իրեն այս պահին հարմար չի տեսնում լինել ԲԴԽ-ում։

«Մեկ անգամ անցած տարի ընկերներիս հորդորով դիմեցի և չանցա։ Այս անգամ չեմ ուզում։ Կարծում եմ, որ դա բավականին ծանր աշխատանք է, և այս պահին այդ աշխատանքը ստանձնելու ավելի արժանավոր թեկնածուներ կան։ Ես այդպես եմ կարծում»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ վաղը նախատեսված դատավորների ընդհանուր ժողովում քննարկվելու է հենց այս հարցը։

Մեր դիտարկմանը, թե որքանով է տրամաբանական նոր ԲԴԽ-ն ձևավորել նախկինում և դեռևս ներկա խնդրահարույց դատական համակարգի ներկայացուցիչներից, և արդյոք այս պայմաններում ձևավորված կառույցը կարո՞ղ է վստահություն վայելել, մի բան էլ դառնալ վեթինգ իրականացնող մարմին, Պետրոսյանը պատասխանեց. «Նախ՝ այդ վեթինգն ավելի խստացված տարբերակով էր, բայց հիմա օրենսդիրը կարծես փոխում է դա և գնում ավելի համապարփակ բարեփոխումների դատական իշխանության մեջ։ Եթե նայենք այդ տեսանկյունից, ապա համակարգում եղած 230 դատավորներն էլ դիմում չեն գրելու դուրս գան։ Այդ իշխանությունը կրողների առնվազն 70 տոկոսը արժանավոր մարդիկ են և շարունակելու են պաշտոնավարել։ Բնականաբար այդ մարդկանց մեջ կլինեն այն անձնավորությունները, որոնք պետք է տեղ գտնեն մեր ԲԴԽ-ում։ Ասել, որ այսօր դատական իշխանության նկատմամբ վստահություն չկա և նրա կողմից ընտրված ԲԴԽ ներկայացուցիչների հանդեպ ևս վստահություն չի կարող լինել՝ սխալ է. չէ՞ որ համակարգի շատ դատավորներ շարունակելու են պաշտոնավարել։ Համակարգի 70 տոկոսը, որը վեթինգի արդյունքում առողջանալու է և շարունակելու է գործել, նրանցից էլ կարող է նաև ԲԴԽ անդամ ընտրվել»։

Դիտարկմանը, որ հիմնականում Ռուբեն Վարդազարյանի անունն է շրջանառվում, Պետրոսյանը նկատեց. «Այս պահին ոչ ոք չի կարող նման հայտարարություն անել, բայց Վարդազարյանն այն հնաբնակներից է, որը բավականին փորձառու ճանապարհ է անցել, լավ պատկերացնում է համակարգի խնդիրները, համակարգի առաջ ծառացած մարտահրավերները և այն արժանավորներից է, որը, կարծում եմ, կարող է տեղ գտնել ԲԴԽ-ում»։

Դատավորից հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանի խմորումներից, զարգացումներից հետո նոր ձևավորվող ԲԴԽ-ն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որ վերականգնի հանրային վստահությունը: «Ես կարծում եմ, որ առաջին հերթին վերջնական ձևավորված կառույցը պետք է դատական իշխանությունը կրող հանրությանը և դատավորներին ներկայացնի, թե ինչ տեսքով է պատկերացնում իրավական բարեփոխումները։ Չէ՞ որ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ կարող է վերականգնվել հենց այդ բարեփոխումների արդյունքում։ Ռադիկալ մոտեցումը դատական իշխանության նկատմամբ շատ վտանգավոր է։

Ասել բոլորին՝ դիմում գրեք և գնացեք, սխալ է։ Բայց եթե բարեփոխումների, առողջացման ընթացքում մենք ունենանք դատական իշխանություն, և հանրությունը զգա, որ այդ դատական իշխանությունը փոխված է, որ ԲԴԽ-ն իրականացրեց այդ բարեփոխումը, ապա հենց դա էլ կլինի այն հաղթանակը, որը կլինի մեր ԲԴԽ-ի ձեռքբերումը։ Մենք դա ենք ակնկալում։ Այսինքն՝ ցավոտ բարեփոխումները իրականացնել հնարավորինս մեղմ, հնարավորինս օրենքի պահանջներին և միջազգային պայմանագրերին համապատասխան։ Դատական համակարգի առողջացումն առաջին հերթին անհրաժեշտ է դատական իշխանությունը կրողներին, որովհետև դրանից հետո ոչ ոք չի ասելու՝ դուք վստահություն չեք վայելում։ Այսինքն՝ ԲԴԽ-ի առաջին խնդիրը պետք է լինի իրականացնել դատաիրավական բարեփոխումները և դրանով վերադարձնել հանրային վստահությունը այս իշխանության նկատմամբ»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ դրա համար շատ անհրաժեշտ է, որ ԲԴԽ-ում լինեն մարդիկ, ովքեր մեջից շատ լավ պատկերացնում են համակարգի խնդիրները։

Նկատենք, սակայն, որ դատավորի այս կարծիքը միանշանակ չէ։ Շատ իրավապաշտպաններ, փաստաբաններ վերապահում ունեն ԲԴԽ-ի այս նոր կազմի վերաբերյալ։ Մասնավորապես իշխանության կողմից ընտրվող թեկնածուների նկատմամբ։

Հուլիսի 11-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովում ԲԴԽ անդամի քվեարկությունը լինելու է փակ գաղտնի եղանակով, ձևավորվելու է հաշվիչ հանձնաժոսղով, 11 թեկնածուները հանձնաժողովում ունենալու են անդամներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում