Ամեն ինչ ամեն ինչի հետ կարելի է կապել, բայց փաստերը պետք է խոսեն։ Լուրջ չեմ վերաբերում համացանցում շրջանառվող վարկածներին էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետ կապված։ Փաստերը դավադրությունների տեսության մասին չեն խոսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիաների և արդյուանբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ էներգետիկ համակարգի հետ խոսել դավադրությունների տեսության լեզվով։
Արշակյանն ասաց, որ տատանումների ու անջատումների պատճառով վնասների մասին տեղեկություն չունի.«Որքանով որ ես գիտեմ 5-10 րոպե տատանում է եղել։ Ֆինանսական որևէ գնահատականի չեմ հանդիպել։ Բոլոր համակարգերում էլ վթարներ լինում են։ Կոչ եմ անում չտրվել համացանցում շրջանառվող ոչ հավաստի տեղեկություններին, սօասել պաշտոնական տեղեկատվության»,-ասաց նա