ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը արձագանքեց տեղեկություններին, թե Հայաստանում հոսանքազրկման պատճառը ՀԱԷԿ-ի աշխատանքի ընդհատումն է: Նա հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցված է հունիսի 1-ից, պլանային անջատում է: Վարդանյանն ասաց, որ ՀՀ էներգետիկ համակարգում այս պահին գործող հիմնական բազիսային կայաններն են Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ բլոկը և ՀԷԿ-երը, իսկ ատոմայականը հունիսից ցանցում չի եղել:
Վարդանյանը հայտնեց՝ Լոռու և Տավուշի մի մասը անջատված է Հայաստանի էներգահամակարգից, միացված է Վրաստանի էներգահամակարգին:










































