Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

Թուրքիայում Ալի Բաբաջանի հիմնադրելիք կուսակցությունը կունենա 4 ուղղվածություն

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալուց հետո սեղմեց նոր կուսակցություն հիմնելու կոճակը:

Այս մասին հաղորդում է թուրքական «Սյոզջու»-ն:

Տեղեկությունների համաձայն՝ նոր կուսակցության հիմնադրման հետ կապված հիմնական աշխատանքները կատարվելու են մինչև հոկտեմբեր: Նախատեսվում է, որ կուսակցության հիմնադիրները կիրառելու են Թուրքիայի 19-րդ վարչապետ և 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի հիմնած «Մայր հայրենիք» կուսակցության մոդելը: Ինչից կարելի է ենթադրել, որ կուսակցությունը կունենա միանգամից 4 ուղղվածություն՝ լիբերալ, սոցիալ-դեմոկրատական, պահպանողական և ազգայնական:

Ալի Բաբաջանը հայտնել է, որ կուսակցության հիմնական նպատակը խորհրդարանում խմբակցություն ստեղծելը չէ, ուստի պատգամավորների հետ կապված ԱԶԿ-ի հետ բանակցությունների մեջ չի մտնելու: Սակայն, միևնույն ժամանակ նոր կուսակցության դռները միշտ բաց կլինեն ԱԶԿ-ից դժգոհ պատգամավորների համար:

Խորհրդարանում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ կլինի, որ 20 պատգամավոր անցնի իրենց կողմը: Չնայած որ ԱԶԿ ղեկավարները հավանական չեն համարում դա, այնուամենայնիվ, պատրաստվում են, ներքին կանոնադրության փոփոխություններ իրականացնելով, խորհրդարանում խմբակցություն ստեղծելու համար անհրաժեշտ պատգամավորների թիվը 20-ից հասցնել 30-ի:

Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նա համարվում է 2001թ. հիմնված «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից մեկը: Նախատեսվում է, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ աշնանը նոր կուսակցություն է հիմնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում