Երեկ ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստան ցորեն ներկրող մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվել Վրաստանում: ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ին տեղի ունեցած միջադեպից մանրամասներ հաղորդեց.«Երեկ Կազբեկ գյուղում հայաստանցի մի քանի վարորդ ծեծի է ենթարկվել: Նրանցից երկուսը կոտրվածքներով տեղափոխվել են ՌԴ և այս պահին Վլադիկավկազի հիվանդանոցում են»,-ասաց պատգամավորը: Պատգամավորը արդեն կապ է հաստատել Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ, նա տեղյակ է խնդրից:
Պատգամավորը դատապարտում է տեղի ունեցածը: