Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող մի քանի ուղղությունների և նշել՝ Հայաստանին խիստ սահմանափակում են ԵԱՏՄ անդամ լինելն ու դրա հետ կապված վարչապետի շեշտադրումները։
Գրիգորյանը մասնավորապես նշեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է մանևրել, բազմավեկտոր քաղաքականություն վարել, կստացվի, թե ոչ՝ չգիտեմ։ Բայց այն ամբողջ բացասականը, որ ներդրվել է ՀՀԿ-ի կողմից՝ Հայաստանի սուվերենության հանձնումը Ռուսաստանին, խիստ խոչընդոտ է նաև այսօր»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ նախկին իշխանությունների սխալներն այնքան լուրջ են, որ սխալ է ասել, թե մենք շարունակում ենք բազմավեկտոր քաղաքականությունը. «Իրենցը բազմավեկտոր չէր, միակողմանի պրոռուսական էր։ Մենք ներսում հասկանում ենք, բայց աշխարհը չի հասկանում։ Աշխարհն ասում է՝ շատ լավ, բայց մենք ձեզ հետ գործ չենք ունենա»։
Ըստ նրա՝ սխալ է նաև նախկին իշխանություններից խորհուրդներ հարցնելն ու այդ մասին բարձրաձայնելը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: