Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Իրմա Ինաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում պատգամավորները Մոսկվա կայցելեն։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Նշվում է, որ ընդդիմադիրները հունիսի 24-ին հրաժարվել են Ռուսաստան այցելել՝ երկրների միջև սրված հարաբերությունների պատճառով, սակայն այժմ թիմի անդամները որոշել են մեկել՝ «Պառլամենտարիզմի զարգացումը» ֆորումին մասնակցելու համար։
«Սադրիչները երկիրը հետ են տանում, և դա առաջին անգամը չէ, բայց մենք կրկին ելք կգտնենք»,-ասել է Ինաիշվիլին։