Thursday, 18 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Դեսպանի և մանդատի հարցը՝ Մնացականյան-Լավրով հանդիպմանը

Սլովակիայում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային, ռեգիոնալ օրակարգի հարցեր, նաև արցախյան խնդիրը: Օրակարգի այդ դիապազոնում կոնկրետ հարցերն ու խնդիրները իսկապես շատ են, այդ թվում, թերևս, ռուս-վրացական հարաբերության լարվածության հարցը: Սակայն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հանգամանքը, թերևս, հետաքրքրություն է առաջացնում օրակարգի հնարավոր մեկ այլ հարցի առնչությամբ կամ, ավելի շուտ՝ այդ հարցի օրակարգում հայտնվելու հավանականության առնչությամբ:

Խոսքը Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին շաբաթներին ՌԴ դեսպանի դրսևորած աշխուժության, հանդիպումների և դրանց նկատմամբ պաշտոնական Երևանի արձագանքի մասին է: Արձագանք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպանի հանդիպումից հետո ընդհանրապես ունեցավ աննախադեպ դրսևորում, և ՌԴ դեսպանին հրավիրեցին Հայաստանի ԱԳՆ «ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցի համար»: Եվ, եթե սրան գումարենք նաև դեռևս նախորդ տարի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի և կալանման գործով հենց իր՝ Լավրովի հայտարարությունը, ապա դեսպանի աշխուժության համատեքստում հայ-ռուսական նախարարական մակարդակի հանդիպմանը այդ թեմայի քննարկվածության հնարավորությունը կամ հավանականությունը իսկապես դառնում է հետաքրքիր:

Հայտնի է, որ ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հանդիպում է ունեցել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, իսկ ավելի ուշ նաև ՀՅԴ և ՀՀԿ ներկայացուցիչների կամ, այսպես ասած, Արցախ-Հայաստան ռազմա-քաղաքական դաշինք խորագրի ներքո կազմակերպված համաժողովի կազմակերպիչների հետ՝ նկատի ունենալով հանգամանքը, որ համաժողովն իր, այսպես ասած, կազմով և քննարկումների բովանդակությամբ գործնականում գտնվում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գծագրերին ներդաշնակ տիրույթում:

Այս վերջին հանգամանքն էլ լրացուցիչ հետաքրքրություն է ստանում այն համատեքստում, որ ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպման Հայաստանի արտգործնախարարը փաստորեն գալիս է Արցախից, որտեղ հանդիպել էր նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մայիլյանի և ԱԺ նախագահ Ղուլյանի հետ, և ստորագրվել էր արտգործնախարարությունների խորհրդակցությունների պլանը: Իսկ բանն այն է, որ այս զարգացումները ըստ էության շոշափում են նաև Արցախի նախագահի ընտրության հարցը, որի շրջանակում էլ առկա թևածող տրամադրություններից է, այսպես ասած, «ռուսական մանդատի» միտքը, որն արտահայտել է ոչ միայն նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, այլ նաև շաբաթներ առաջ Արցախ այցելած ռուսաստանյան, այսպես ասած, հայտնի անգաժավորված փորձագետներ Տարասովն ու Կոլերովը: Հարցերի այդ շրջանակը շոշափվե՞լ է Մնացականյան-Լավրով հանդիպմանը, թե՞ հայկական կողմն ամեն ինչ ասել էր ՌԴ դեսպանին, և Լավրովի հետ «ներքին գործերը» քննարկելու անհրաժեշտություն Երևանը չի տեսել:

Թեև դեսպանը ՀՅԴ-ՀՀԿ կազմակերպիչներին ու Թովմասյանին հանդիպել էր ԱԳՆ-ում հայտնի զրույցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում