ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու հուլիսի 10 – 12 -ը Ժնևում կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի 18-րդ նիստին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում հակամրցակցային համաձայնությունների և միաձուլումների դեմ պայքարում մրցակցության մարմինների միջև փոխգործակցության, մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական ակնարկների, մրցակցության ոլորտում տեխնիկական օժանդակությանը և կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև թվային տնտեսությունում և առողջապահական ոլորտում առկա մրցակցության խնդիրները: