Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Հայաստանի համար կարևոր աննախադեպ որոշում Ֆրանսիայում

Ֆրանսիայի ռադիոն հաղորդել է ֆրանսիական դատարանի աննախադեպ մի որոշման մասին, որը վերաբերում է Ուզբեկստանի նախկին նախագահ Քարիմովի դստեր՝ ներկայումս այդ երկրում բանտարկված Գյուլնարա Քարիմովայի Ֆրանսիայում ունեցած անշարժ գույքը վաճառելու և ստացված փողը Ուզբեկստանի բյուջե վերադարձնելու մասին: Այդ որոշումը կայացվել է տևական քննությունից հետո, որի արդյունքում եզրակացվել է, որ Քարիմովան իր ունեցվածքը ձեռք է բերել կոռուպցիոն, հանցավոր ճանապարհով ստացած փողով: Այդպիսով, Ֆրանսիայի դատարանը կայացնում է աննախադեպ, պատմական որոշում, երբ հօգուտ այլ երկրի գանձվում է այդ երկրից գողացված համարվող փողը:

Ավելորդ է ասել, թե այս հանգամանքը որքան կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանում հետհեղափոխական իրողությունները և դրանցում կարևոր նպատակներից մեկը՝ Հայաստանի պետությունից ու հանրությունից խլված ռեսուրսի վերադարձը պետությանն ու հանրությանը: Առավել ևս նկատի ունենալով հանգամանքը, որ յուրացված ռեսուրսի մի զգալի մասը վաղուց արդեն Հայաստանում չէ, և տարիներ շարունակ երկրից դուրս են բերվել ու արտերկրում գույքի, ունեցվածքի, բիզնեսի են վերածվել տասնյակ և հարյուրավոր միլիոններ ու միլիարդներ:

Պատկերացնելու համար բավական է միայն հիշել, որ օֆշորային հայտնի սկանդալում Միհրան Պողոսյանի անունով հաշվի առնչությամբ խոսվում էր մոտ 800 միլիոն դոլարի մասին: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ խոշոր առումով խոսքը Հայաստանից դուրս տարված միլիարդավոր դոլարների մասին է: Կա՞ն դրանք նաև Ֆրանսիայում, և ընդհանրապես որտեղ կան դրանք, ինչ տեսքով: Այդ հարցի պատասխանը այս պահին թերևս անորոշ է: Թեև հնարավոր է, որ անվտանգության ծառայությունը, հատուկ կառույցները ունեն տեղեկություններ, տվյալներ, թե Հայաստանի նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները ինչ գույք և բիզնես ունեն Հայաստանի սահմաններից դուրս: Այդ առնչությամբ տարբեր հրապարակումներ են եղել մամուլում, թե ինչպես են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա հարազատները իքս կամ իգրեկ միլիոն դոլարով տներ ձեռք բերել Միացյալ Նահանգներում, թանկարժեք հանգստավայրերում, եվրոպական ափերում, կղզիներում և այլն: Սակայն վստահ կարող ենք լինել, որ մամուլում տեղ է գտել եղածի չնչին տոկոսը, քանի որ այդ ամենի մեծ մասը իհարկե արտերկիր է հանվել կա՛մ օֆշորի, կա՛մ տարաբնույթ, ոլորապտույտ մեխանիզմների տեսքով, այսպես ասած՝ մի քանի շերտ զտելով կամ քողարկելով տարբեր անուններով և իրավաբանական ու ֆիզիկական տարբեր հասցեներով:

Օրերս Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինի հետ հանդիպմանը՝ ի դեպ, այն օրը, երբ դատարանի որոշմամբ վերստին կալանատանը հայտնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել էր Հայաստանից դուրս բերված միջոցների վերադարձի, արտերկրի գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատանքի մասին՝ կարծես թե ակնարկելով Մոսկվային, որ Հայաստանն ակնկալում է այդ ուղղությամբ աշխատանք նաև Ռուսաստանի հետ: Է՞լ որ երկրների և միջազգային կառույցների հետ է Հայաստանն աշխատում այդ ուղղությամբ: Օրինակ՝ կա՞ աշխատանք Ֆրանսիայի հետ, Նահանգների, Եվրամիության այլ գործընկերների, նաև ԵՏՄ այլ երկրների հետ:

Մյուս կողմից՝ այդ աշխատանքի զգալի մասը թերևս կարող է իրականացվել աներևույթ՝ հաշվի առնելով այն, որ այստեղ ևս կան նուրբ քրեագիտական հանգամանքներ, երբ շատ հարցեր պետք է ուսումնասիրվեն փակ, այսպես ասած՝ ժամանակից շուտ արտահոսք թույլ չտալու և «թիրախին» քողարկումների ժամանակ չտրամադրելու համար:

Ֆրանսիայում կայացված որոշումը այդուհանդերձ Հայաստանի համար կարևոր նախադեպ է՝ իհարկե առայժմ թերևս անուղղակի էֆեկտով, քանի դեռ չկան կոնկրետ միջազգային գործընթացներ Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Այդ առումով առայժմ կա թերևս մեկը՝ Միհրան Պողոսյանի գործը, որը Ռուսաստանում է, Ֆրանսիայում չէ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում