Սիրիական հրետանին Վադի-Խալեդ հովտում կրակ է բացել ավազակային խմբավորումների վրա, որոնք նահանջում են Լիբանանի սահմանի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, հակառակորդին օդային հարվածներ են հասցնում ուղղաթիռները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սիրիացի առնվազն 35 գրոհային տեղափոխվել է հիվանդանոց: Սիրիայի իշխանությունները փակել են Ալ-Բուքեյա հյուսիսային հսկիչ անցակետը՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունների շրջանը մոտեցել է սահմանին: Լիբանանյան կողմից այստեղ եկել են շտապօգնության մեքենաներ, որոնք տեղափոխում են սահմանն անցած վիրավորներին:
Լիբանանյան Տրիպոլի քաղաքում տեղի սունի խմբավորումների իսլամիստները, որոնք աջակցում են Սիրիայի ընդդիմությանը, Բադավի շրջանում փակել են միջազգային ավտոմայրուղին, որը տանում է դեպի հյուսիսային սահման: Նրանք Լիբանանի բանակից պահանջում են չարգելափակել սահմանամերձ շրջանները և Լիբանանի տարածք թողնել վիրավոր գրոհայիններին և փախստականներին:









































