ՊԵԿ-ը գնահատում է յուրաքանչյուր երգչի վարքագիծը և յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ քննարկումների, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից իրենց կողմից ստացած եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել», – ասաց Դավիթ Անանյանը։










































