«Նոյ» ֆիլմի ստեղծողները, որոնք գնացել էին հանդիպելու Հռոմի պապի հետ, չեն կարողացել անձամբ հանդիպել նրա հետ, հայտնում է Associated Press-ը:
Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին պատմել է, որ «Նոյի» պրոդյուսերների հարցումը՝ անձնական հանդիպում ունենալ վերջինիս հետ, անմիջապես մերժվել է:
«Նրանք կարող էին ստանալ ընդհանուր ընդունելություն, ինչպես բոլորը»,- մեկնաբանել է Լոմբարդին՝ նշելով, որ Հռոմի պապի հետ երեկվա հանդիպմանը եկել էր 80 հազար մարդ:










































